Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13 Նոյեմբերի 2026, 09:00
Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-ին և 14-ին, 15-ի գիշերը, 17-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 13-15-ը, 17-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերն սպասվում է անձրև։