Օմսկ քաղաքում հայկական եկեղեցի կկառուցվի
19 Դեկտեմբերի 2024, 18:40
Ռուսաստանի հայերի միության Օմսկի բաժանմունքի նախագահ Արաբո Գրիգորյանը հանդիպել է Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ:
Հանդիպման ընթացքում պատրիարքական էքսարքը հավանություն է տվել Օմսկ քաղաքում հայկական եկեղեցու կառուցմանը: Ռուսաստանի հայերի միության Օմսկի մասնաճյուղի համար առաջնահերթ խնդիրներից մեկը հենց տաճարի կառուցումն էր: