ՈւԱԶ-ն ընկել է ձորը․ 1 զոհ, 3 տուժած կա

10 Հոկտեմբերի 2026, 17:46

Հասարակություն

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով` հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  մեկ հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Մահացածի մարմինը ձորից դուրս են բերել փրկարարները՝ մեծ դժվարությամբ։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։