Ուես Անդերսոնի նոր ֆիլմում Բենեդիկտ Քեմբերբեչը հայի կմարմնավորի
08 Հունիսի 2025, 16:44

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Փյունիկյան սխեման» ֆիլմն առաջինանգամ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում։ Մայիսի 30-ին ֆիլմն Էկրաններ Է բարձրացել և արդեն ռեկորդ է սահմանել՝ դառնալով սահմանափակ վարձույթով տարվա լավագույն մեկնարկը։
Ֆիլմում Գալուստ և Նուբար Գյուլբենկյաններից ոգեշնչված կերպարներ կան։ Բենիսիո դել Տորոն մարմնավորում է հայազգի մագնատ Ժա-Ժա Կորդային, իսկ Բենեդիկտ Քամբերբեչը՝ նրա խորթ եղբորը՝ ոգեշնչված Գյուլբենկյանի իրական որդուց՝ Նուբարից։
«Փյունիկյան սխեման» ֆիլմը պատմում է Անատոլ «Ժա-Ժա» Կորդայի մասին, ով հարուստ և անորսալի մագնատ է։ Կորդան հայկական ծագում ունի, նրա հայկական ծննդյան վկայականի համաձայն՝ հոր անունը նշված է որպես Սարգիս, իսկ ծննդավայրը՝ Երևան:
Ինքը՝ Ուես Անդերսոնն, ասել է, որ իրեն հետաքրքրում է Գյուլբենկյանի անձը, իսկ «Պարոն հինգ տոկոս» գիրքը ցույց է տալիս, թե ինչպես կարող են մեկ մարդու նկրտումներն ազդել ոչ միայն նրա ժամանակի, այլև ապագայի վրա։

