Բագրատ Սրբազանը շնորհակալություն հայտնեց Ամենայն հայոց կաթողիկոսին

09 Մայիսի 2024, 19:23

Քաղաքականություն

Ուզում եմ որդիական խոնարհումով, ծնկած շնորհակալություն հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Ուզում եմ որդիական խոնարհումով, ծնկած շնորհակալություն հայտնել իմ հորը՝ Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Երկրորդ կաթողիկոսին, ով արգելք չեղավ, որպեսզի այս շարժումը հասնի այստեղ։ Հայրական, սրտի տառապանքով օրհնեց մեզ, մաղթելով, որ տերը օրհնի այս ճանապարհը։

Այո, մենք մեղավոր մարդիկ ենք, բայց ձեզ չուրացող մարդիկ ենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ ընթանում է «Հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց հանրահավաքը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների երթը դեպի Երևան մեկնարկել է մայիսի 4-ին Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղից, որտեղ Ադրբեջանի հետ սահմանին իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։ Օրեր շարունակ սահմանազատման գործընթացն ուղեկցվել է բողոքի ակցիաներով։ Տավուշցիները դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։