Եթե մարդիկ չզգան, որ սխալվել են, մենք ապրելու շանս չունենք․ Թերեզա Մխիթարյան

26 Ապրիլի 2024, 21:40

Քաղաքականություն

Ժողովուրդը 2021 թվականին ուներ ընտրության մեկ հնարավորություն, բայց չընտրեց։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Germoglio» հիմնադրամի նախագահ Թերեզա Մխիթարյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի գործողությունների մասին։

«Անընդհատ հիշում եմ՝ երբ մեր ժողովուրդը 2021 թվականին հնարավորություն ուներ ընտրելու, դժբախտաբար, մենք այդ հնարավորությունը կորցրինք։ Տավուշցիներից շատերի հետ եմ խոսում ու համոզված եմ՝ առաջին քայլը, որ պետք է անեն, իրենց սխալները ընդունելն է։ Ամեն ինչ պետք է սկսել այդտեղից։ Այդ փոփոխությունը, որ սպասում ենք մարդկանցից, պետք է նրանց սրտերում լինի։ Եթե մարդիկ չասեն՝ իրենք սխալվել են, մենք շանս չենք ունենա այս փոսից դուրս գալու։ Երեկ մի մարդու հետ էի խոսում, ասում էր՝ մի շաբաթ առաջ ինքը Նիկոլին դեռ հավատում էր ու երբ զգաց, որ իր տունը հանձնում են թուրքին, նոր հասկացավ, որ դավաճան է»,- նշել է Թերեզա Մխիթարյանը։

Նա նաև ընդգծել է, որ Փաշինյանը չի ասում՝ սահմանները բացենք, որ գան, մարդկանց վիզները կտրեն, ասում է՝ լավ է, լոլիկը էժան գնով կառնեք։

«Մարդիկ չեն հասկանում՝ չարը ոնց է գործում։ Մանկապարտեզի միամտութունը կա, որ չգիտեն՝ չարը ոնց է գործում։ Կազինո խաղացողին չեն ասում՝ արի խաղա, որ տուն-տեղ կորցնես, թմրանյութ վաճառողը չի ասում՝ թմրանյութ օգտագործի, որ կործանվես։ Միշտ քեզ լավ բան են առաջարկում, որ խաբեն։ Հիմա Փաշինյանը առաջարկում է, չի ասում՝ եկեք սահմանները բացենք, որ գան՝ վիզներդ կտրեն, գենոցիդ անեն,ասում է՝ եկեք բացենք սահմանները, որ լոլիկը 50 դրամով առնեք։ Ինքը այդ կուտը տալիս է։ Չարը երբեք չի ասելու՝ գալու եմ քեզ կործանելու։ Երբ կազինո խաղացողը ընտանիքի հայր է, ամբողջ ընտանիքի անդամներին է դա վնասում, այնպես էլ այս դեպքում է»,- ասել է Թերեզա Մխիթարյանը։