Պետք է տեր կանգնենք մեր հայրենիքին, սա ազգային պայքար է. Արմեն Խաչիկյան

10 Մայիսի 2024, 13:30

Քաղաքականություն

Մենք պետք է կանգնենք մեր հայրենիքի կողքին: Alpha News-ի հետ զրուցյում ասել է ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահ Արմեն Խաչիկյանը, որը ևս միացել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթին։

«Պետք է տեր կանգնենք մեր հայրենիքին, պայքարենք հանուն արժանապատվության, հանուն մեր երկրի, և թույլ չտանք՝ որևէ սկզբունք զիջվի, և այդ զիջումները լինեն հայ քաղաքացու, հայ գյուղացու, և առհասարակ՝ մեզ համար առանցքային արժեքների հաշվին: Այսօր շարունակվում է երթը և մենք պետք է առավելագույնս շատ մարդկանց ներգրավվենք, որպեսզի հայրենիքի պաշտպանության և կարևորության գաղափարը ընկալվի բոլորի կողմից»,- ասել է Խաչիկյանը:

Նրա խոսքով՝ այս երթին շատ կարևոր է հատկապես երիտասարդների մասնակցությունը.

«Շատ կարևոր է, որ հենց երիտասարդները տեր կանգնեն իրենց վաղվա ապագային և այօրվա պայմաններում արտահայտեն իրենց ոչ թե քաղաքական, այլ ազգային դիրքորոշումը, որովհետև սա ազգային պայքար է»,- ասել է Արմեն Խաչիկյանը: