ՊՆ ՌՈ-ն հետաքննում է Բաքվի հայտարարությունը․ հրամանը խախտելու մեղավորները կենթարկվեն պատասխանատվության
12 Փետրվարի 2024, 20:30
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/12204112/large.jpg)
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։
«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը իրադրությունը գնահատելով կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ: