«Последний богатырь. Колобок» ֆիլմը ես չեմ նկարահանել, դադարե՛ք ինձ գրել. Սարիկ Անդրեասյան
09 Օգոստոսի 2026, 13:10
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը՝ Ելիզավետա Մորյակը, տեսանյութ են հրապարակել, որում հայտարարել են, որ որևէ առնչություն չունեն «Последний богатырь. Колобок» ֆիլմի ստեղծման հետ։ Նրանց խոսքով՝ սոցցանցերում իրենք մեկնաբանություններ և նամակներ են ստանում դժգոհ հանդիսատեսից։
«Մենք որևէ առնչություն չունենք «Колобок» ֆիլմի հետ։ Բավական է դիտել ֆիլմի տիտրերը։ Կան կայքեր, որտեղ նշված է, թե ով է ստեղծել ֆիլմը։ Ես տարեկան ընդամենը երեք ֆիլմ եմ նկարահանում, այլ ոչ թե երեք հարյուր։ Ուստի, եթե որևէ ֆիլմ է էկրան բարձրանում, պետք չէ մտածել, թե դա ես եմ արել, ու գրել ինձ», — ընդգծել է Անդրեասյանը։