Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Ալպիական մանուշակը». AUDIOBOOK

01 Ապրիլի 2024, 11:00

Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակը» պատմվածքը:

Այս ստեղծագործության հիմքում մարդկային արժեքներն են: Բակունցը համեմատում է տարբեր մարդկանց աշխարհայացքները և նրանց արժեքները։
Պատմվածքում կան շատ կերպարներ՝ ալպիական մանուշակը, բզեզը, նկարիչը, հնագետը, նրանց առաջնորդը, հնձվորը, գյուղացի կինը, կնոջ տղան և գյուղացի ամուսինը: Գյուղացի կինը նման էր մի գեղեցիկ ալպիական մանուշակի: Նկարիչը շատ նրբանկատ էր,իսկ հնագետը բնավորությամբ նման էր գյուղացուն:

Նրանք հետաքրքրված էին ինչ-որ գանձով, որի մասին կարդացել էին գրքում։ Սակայն այստեղ նույնպես առաջ է գալիս մարդկային արժեքների տարբերությունը։ Հնագետը գանձն ուզում էր գտնել հռչակություն ստանալու համար, իսկ գյուղացուն գանձը պետք էր ապրուստի համար։

Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։