Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Երիտասարդ տաղանդի մասին՝ «Մեծ ռեպորտաժ»-ում

16 Ապրիլի 2024, 22:00

Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա երիտասարդ երաժիշտը մոլորակի ամենաուժեղ ջութակահարների հետ հաջողությամբ մրցելու կամ նույնիսկ հավասարվելու համար: Դա ավելի շատ տաղա՞նդ է, թե՞ քրտնաջան աշխատանք: Մեր կարծիքով՝ այս գեղեցիկ պատմության գլխավոր գաղտնիքը երաժշտության հանդեպ ընտանիքի մեծ սերն է։

«Մեծ ռեպորտաժ»-ում իր հաջողության գաղտնիքները մեզ հետ կիսել է պատանի երաժիշտ, ջութակահար, Պ. Ի. Չայկովսկու անվան 11-րդ միջազգային պատանեկան մրցույթի դափնեկիր Սերգեյ Մկրտչյանը, ով 18 տարեկանում հասցրել է բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ հանդես գալ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում:

Դիտեք բացառիկ կադրեր երիտասարդ տաղանդի փորձերից և ելույթներից, ինչպես նաև նրա բացառիկ հանդիպումը աշխարհահռչակ ջութակահար Սուրեն Հախնազարյանի հետ «Մեծ ռեպորտաժ»-ում: