Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Ես և Նա». Audiobook

29 Նոյեմբերի 2023, 12:00

Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը:
Նար-Դոսը պատմվածքի սկզբում պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի է առել իր կյանքի անցուդարձը։
«Ես» հատվածում հերոսը իրավագիտության ֆակուլտետի վերջին կուրսի ուսանող է, որի սիրած աղջիկը ամուսնանում է մի հարուստ տղամարդու հետ: Այդ հարվածից հետո տղան թողնում է ուսումը, ու հարբեցողությունն ու վատ շրջապատը հետզհետե կործանում են նրան։

Այս տղային հակադրվում է «Նա»-ի հերոսը: Անտոնիոն ջութակ էր նվագում գեղեցկադեմ Ջուլիետայի պատշգամբի տակ: Նրանք հանդիպում էին ամեն օր, սակայն մի երեկո Ջուլիետան էլ դուրս չի գալիս, այլ մի երկտող է նետում պատուհանից.

«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։ Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։ Այդ օրվանից Անտոնիոն այլևս չի երևում Վենեցիայի փողոցներում։
Տարիներ անց Վենեցիա է ժամանում հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինին, որին տեսակցելու է գնում Ջուլիետան: Հանրահայտ երաժիշտը ցույց է տալիս աղջկա նետած նամակն ու ասում՝ ինքն այն օրը երդվել էր վրեժ լուծել, և դրա միակ միջոցը այնքան բարձրանալն էր, որ աղջիկն ինքը հայտնվեր ներքևում:

Այսպես է վերջանում իտալական սիրավեպը: Պատմվածքի միտքն այն է , որ փափուկ կյանքին սովորները պիտի չքանան անհետ՝ տեղ տալով նրանց, որոնք ներքևից բարձրանում են վերև: