Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Լուիզա Սարգսյան. «Նուրբ քաղաքականություն»

04 Մայիսի 2026, 22:00

Մենք սովոր ենք նրան տեսնել բուհական ամբիոնների մոտ կամ խորհրդարանական զուսպ քննարկումներում՝ միշտ կոկիկ, չափավոր ու ակադեմիական հանդարտությամբ։ Սակայն ի՞նչ է թաքնված այդ արտաքին անդորրի հետևում։

Սա անկեղծ զրույց է մի կնոջ մասին, ով գիտական լսարանների լռությունը փոխարինեց քաղաքական բուռն անցուդարձով։
Ինչպե՞ս է ստացվում համատեղել դասախոսի կերպարն ու հանրային գործչի պատասխանատվությունը։

Լուիզա Սարգսյանը բացահայտում է իր ներաշխարհի այն շերտերը, որոնք հաճախ վրիպում են տեսախցիկների ուշադրությունից. մանկության տարիների ազդեցությունը, ընտանեկան արժեքներն ու այն գրքերը, որոնք դարձել են նրա կյանքի ուղեցույցը։
Արդյո՞ք քաղաքականությունն ու մշակույթը կարող են քայլել ձեռք ձեռքի տված, և ինչպե՞ս պահպանել մարդկային նրբությունն ու բարությունը՝ գտնվելով իշխանական ու ընդդիմադիր պայքարի կիզակետում։ Ի՞նչ դասեր քաղեց նա քաղաքականությունից և ի՞նչ է նշանակում լինել կին գործիչ, ում համար բառն ու լեզուն ամենահզոր զենքն են։

Դիտեք «Նուրբ քաղաքականություն» հաղորդաշարի այս թողարկումը՝ ծանոթանալու Լուիզա Սարգսյանի տեսակին՝ հեռու պաշտոնական ձևակերպումներից և քաղաքական կաղապարներից։