Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Մատյան ողբերգության». Audiobook

18 Փետրվարի 2024, 21:00

Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը:

Այն հայ միջնադարյան գրականության մտքի գլուխգործոցն է: Պոեմը բաղկացած է իննսունհինգ գլխից: Ժանրային առումով այն քնարական-հոգևոր է: Պոեմը հայտնի է նաև «Նարեկ» անունով:

Նարեկացին պոեմում փորձում է մարդկանց բոլոր մեղքերը վերցնել իր վրա: Այստեղ վառ արտահայտվում է բանաստեղծի ողբերգական ապրումները: Նա տարակուսում է՝ կարող է արդյոք հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը: Նարեկացին գտնում է, որ Աստծուն հասնելու համար մարդ պետք է մաքուր լինի ամեն տեսակ թերություններց: Կատարյալին հասնելու համար մարդ պետք է խոստովանի և դատապարտի իր վատ արարքները, մեղքերը:

«Մատյան ողբերգության» պոեմը հայ ժողովրդի սիրելի գործերից է: Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունը կօգնի աշխարհի ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։

Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։