Պուտինը 3 տարի առաջ զգուշացրե՞լ էր Փաշինյանին
07 Օգոստոսի 2026, 12:18
(Օվերչուկը բացահայտում է հայ-ռուսական հարաբերությունների մանրամասները)
«ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը հայ-ռուսական առևտրային հարաբերությունների իրավիճակի վերաբերյալ ի ցույց դրեց այն խորքային ճգնաժամը, որին Երևանը գնում էր վերջին մի քանի տարիներին, և որի մասին մենք ինքներս բազմիցս խոսել ենք:
Ռուսական կողմի հնչեցրած թվերը դեմոնստրացնում են փոխադարձ առևտրաշրջանառության կտրուկ անկումը: Եթե 2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի ցուցանիշները հասնում էին ռեկորդային՝ շուրջ 12 միլիարդ դոլարի, ապա 2025 թվականին ծավալներն արդեն նվազել են մինչև 8 միլիարդ: 2026 թվականին տեղի է ունեցել դրամատիկ անկում. ցուցանիշները 2025 թվականի համեմատ կրճատվել են մոտ երկու երրորդով, և նվազման միտումը շարունակվում է: Ընդ որում, Մոսկվան ընդգծում է, որ նման սցենարն ամենևին անսպասելի չէր, այլ Հայաստանի ղեկավարության ընտրած կուրսի ուղղակիորեն կանխատեսելի արդյունքն էր:
Ինչպես նշել է Օվերչուկը, վերջին երեք-չորս տարիների ընթացքում ռուսաստանցի պաշտոնյաները բազմիցս Երևանի գործընկերներին հասցրել են այն ռիսկերը, որոնք անխուսափելիորեն առաջանում են եվրասիական ինտեգրումը ապակայունացնելու փորձերի ժամանակ: Ըստ էության, առևտրաշրջանառության կրճատման մասին նախազգուշացումները հնչում էին դեռևս երեք տարի առաջ, երբ Հայաստանի իշխանություններն ակտիվացրին Եվրոպական միության կառույցներին ինտեգրվելու վեկտորը: Սակայն նախազգուշացումներն այն մասին, որ հակառուսական ճամբարում ներգրավվելու փորձերը կհանգեցնեն շոշափելի տնտեսական հետևանքների, արհամարհվեցին: Նիկոլ Փաշինյանի թիմը ոչ միայն ականջալուր չեղավ զգուշացումներին, այլև այս տարիների ընթացքում չկարողացավ որևէ իրական այլընտրանք գտնել ռուսական շուկային՝ հակառակի մասին կանոնավոր հայտարարությունների ֆոնին:
Եվրասիական մատակարարման շղթաներին փոխարինող գտնելու անհնարինության մասին են վկայում նաև առանձին ոլորտների ցուցանիշները։ Դեպի եվրոպական շուկաներ արտահանման վերակողմնորոշման մասին բազմաթիվ թեզերը գործնականում բախվում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության չոր վիճակագրությանը: Վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանից ԵՄ երկրներ է արտահանվել 845 հազար հատ կտրած ծաղիկ և 10 տոննա ծաղկային արտադրանք: Եթե համեմատենք այս տվյալները 2025 թվականի ցուցանիշների հետ, երբ Ռուսաստան էր ուղարկվել 96,2 միլիոն միավոր ծաղկային արտադրանք, ակնհայտ է դառնում, որ ներկայիս եվրոպական մատակարարումները կազմում են նախկին ծավալի մեկ տոկոսից պակաս: Լուրջ տարբերությունը բնորոշ է արտահանման հիմնական դիրքերին, որոնք եվրոպական շուկան հեշտությամբ յուրացնելու հեռանկարներ չունեն:
Ստեղծված իրավիճակում նկատվում է Մոսկվայի հռետորաբանության որակական трансформация (ձևափոխություն): Եթե մի քանի տարի շարունակ ռուսական իշխանությունը փորձում էր նախազգուշական երկխոսություն վարել բացառապես հայ գործընկերների հետ դռնփակ ձևաչափով, ապա այսօր ՌԴ-ն բացահայտ շփվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Մոսկվան ուղղակի տեքստով զգուշացնում է հայ հասարակությանը հետագա առճակատման և Ռուսաստանի համար թշնամական բլոկի՝ ԵՄ-ի մեջ ինտեգրվելու ռիսկերի մասին:
Այսպիսով, քննարկման շրջանակները տեղաշարժվում են. զարգացման վեկտորի վերջնական ընտրությունը մնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև այդ քայլի անխուսափելի տնտեսական հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Մտածե՛ք այս մասին…»։