Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը չե՞ն ճանաչելու Փաշինյանի հաղթանակը

23 Հունիսի 2026, 19:00

(Ընտրությունները միայն սրեցին ճգնաժամը)

«Հայաստանի Ազգային ժողովի անցած ընտրությունները, հակառակ իշխող էլիտայի սպասումներին, երկրին չբերեցին երկար սպասված ներքաղաքական կայունություն, այլ միայն ավելի խորը արմատավորեցին համակարգային ճգնաժամը։ Քվեարկության ավարտից երկու շաբաթ անց Երևանի առանցքային աշխարհաքաղաքական հարևաններն ու գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, շարունակում են խոսուն դիվանագիտական լռություն ցուցաբերել։

Այն փաստը, որ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Մոջթաբա Խամենեին մինչ օրս Նիկոլ Փաշինյանին չեն հղել հաղթանակի կապակցությամբ ավանդական շնորհավորանքները, դուրս է գալիս պաշտոնական էթիկետի սովորական շրջանակներից։ Պեկինի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի, Մոսկվայի՝ որպես Անվտանգության խորհրդի ևս մեկ մշտական անդամի ու տարածաշրջանային անվտանգության առանցքային երաշխավորի, և Թեհրանի համար, որը ծայրահեղ զգայուն է իր սահմանների մոտ տեղի ունեցող ցանկացած փոփոխության նկատմամբ, հայաստանյան նոր իշխանության լեգիտիմությունը մեծ հարցականի տակ է մնում։ Փաշինյանի՝ միանձնյա կառավարություն ձևավորելու իրավունքի լեգիտիմությունը կասկածի տակ դնող լրացուցիչ գործոն դարձավ երկրի ներսում տեղի ունեցած աննախադեպ իրավական գործընթացը․ ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը պաշտոնապես բողոքարկեցին ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում։

Ներքին պառակտմանը գումարվում է արտաքին քաղաքական ֆոնի արագընթաց վատթարացումը, ընդ որում՝ ամենախիստ ազդակները շարունակում են ստացվել Ռուսաստանի Դաշնության կողմից։ Եթե Կրեմլի կոշտ հռետորաբանության նկատմամբ Երևանում վերջին տարիներին հասցրել էին որոշակի իմունիտետ ձևավորել, ապա պաշտոնատար անձանց վերջին հայտարարությունները դիմակայությունը դուրս են բերում սկզբունքորեն նոր մակարդակ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր թարմ հարցազրույցում Հայաստանի ներկայիս կուրսն ուղղակիորեն անվանել է «սպառողական մոտեցում»՝ ընդգծելով, որ Ռուսաստանի հաշվին Եվրոպական միությանը ինտեգրվելու Երևանի փորձերն բացարձակապես անընդունելի են։

Ռուս դիվանագետի խոսքով՝ նույնպիսի դիրքորոշում ունեն նաև եվրասիական ինտեգրման մյուս գործընկերները։ Սա վկայում է այն մասին, որ Մոսկվան այլևս մտադիր չէ սուբսիդավորել հանրապետության տնտեսությունը՝ միաժամանակ հետևելով նրա դեպի Արևմուտք շրջադարձին, և պատրաստ է Հայաստանի ղեկավարությունից պահանջել վերջնական ու կոշտ ընտրություն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

Այս պայմաններում Պեկինի և Թեհրանի կողմից երկարած դադարը կարող է լինել Երևանի գործողություններին մակրոտարածաշրջանային խաղացողների համակարգված և ծայրահեղ կոշտ արձագանքի նախանշանը։ Չինաստանի համար անընդունելի է արևմտյան ինստիտուտների աճող ակտիվությունը Եվրասիայի ռազմավարական կարևորություն ունեցող գոտում, իսկ Իրանն ավանդաբար իր հյուսիսային սահմանների մոտ արտատարածաշրջանային ուժերի, հատկապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դիրքերի ցանկացած ամրապնդում դիտարկում է որպես ուղղակի սպառնալիք ազգային անվտանգությանը։

Բացի այդ, TRIPP-ի՝ որպես Չինաստանի դեմ ուղղված ենթակառուցվածքային նախագծի էությունը Պեկինում շատ լավ են հասկացել։ Քաղաքական սառեցմանը անխուսափելիորեն կհետևեն ճնշման տնտեսական գործիքները, որոնք կարող են ներառել ոչ միայն հայկական ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանվող նոր սակագնային արգելքներն ու սանիտարական սահմանափակումները, այլև էներգետիկ, տարանցիկ և ներդրումային համաձայնագրերի վերանայումը Փաշինյանով չհետաքրքրված բոլոր երեք մայրաքաղաքների կողմից։ Իր անմիջական հարևաններից Հայաստանի տոտալ հումքային և լոգիստիկ կախվածության պայմաններում նման միջոցները ունակ են հաշված ամիսների ընթացքում կաթվածահար անել ազգային տնտեսության առանցքային ոլորտները։

Տպավորություն է ստեղծվում, որ գործող վարչապետը լիովին գիտակցում է վերահաս աղետի մասշտաբները, սակայն պատրաստ է վճարել այդ ահռելի գինը բացառապես սեփական իշխանությունը և կառավարական կաբինետում իր աթոռը պահպանելու համար։ Դիրքերը պահելու հանուն Փաշինյանի թիմը գիտակցաբար գնում է Հայաստանի ինքնիշխան տարածքը վտանգավորագույն աշխարհաքաղաքական հենադաշտի (պլացդարմի) վերածելու ճանապարհով, որտեղ կբախվեն գլոբալ ռազմական և տնտեսական դերակատարների շահերը։ Առաջ տանելով եվրաինտեգրման հայեցակարգը՝ առանց հաշվի առնելու իրական աշխարհագրությունն ու պաշտպանական ներուժը, իշխանությունը փաստացիորեն երկիրը հարվածի տակ է դնում օտարի աշխարհաքաղաքական խաղում։

Հարցն միայն այն է, թե որքանով սթափ են գնահատում այս հեռանկարը հենց իրենք՝ Հայաստանի քաղաքացիները, չէ՞ որ առանցքային տարածաշրջանային հսկաների կողմից խիստ շրջափակման պայմաններում Արևմուտքի հետ խաղեր տալու գինը ընկնելու է ոչ թե չինովնիկների ուսերին, այլ բեռ է դառնալու հանրապետության յուրաքանչյուր բնակչի համար, ով ռիսկի է դիմում հայտնվել լիակատար մեկուսացման մեջ։

Մտածե՛ք այդ մասին…»։