Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Stratfor»-ը նույնպե՞ս քաղաքական ճգնաժամ է արձանագրում Հայաստանում

10 Հունիսի 2026, 19:00

(Փաշինյանի համար ստեղծված դժվարությունները նկատել են նաև ԱՄՆ-ում)

«Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, չնայած գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության ձևական պահպանմանը, ի ցույց դրեցին երկրի ներսում առկա խորքային կառուցվածքային խնդիրները (բոլոր ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակումից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել էր 49,81%):

Ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնն ուշադիր հետևել է քվեարկության արդյունքներին՝ արձանագրելով ներքաղաքական ճգնաժամի նոր փուլի սկիզբը։ Այն փաստը, որ ամերիկյան առաջատար փորձագետները սկսել են բացահայտ խոսել գործող կառավարության առջև ծառացած լուրջ մարտահրավերների մասին, վկայում է հայաստանյան քաղաքականության՝ բարձր տուրբուլենտայնության (անկայունության) գոտի անցնելու մասին։ Ավարտված քարոզարշավի գլխավոր պարադոքսն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը թեև մարտավարական հաջողություն էր, սակայն ռազմավարական առումով վերածվեց փակուղու։

Պաշտոնական արդյունքները դրսևորում են Նիկոլ Փաշինյանի կուրսի նկատմամբ ընտրազանգվածի աջակցության ակնհայտ էրոզիան (մաշվածությունը): Նրա քաղաքական ուժը, որը բացահայտորեն հռչակում է Հայաստանի ինտեգրումը Եվրոպական միությանը որպես իր նպատակ, չկարողացավ հաղթահարել ձայների 50%-ի կրիտիկական շեմը, ինչը թույլ կտար ավտոմատ կերպով ձևավորել կայուն կառավարություն։ Ազգային ժողովում իշխող թիմը մեծամասնություն է ստանում ոչ թե ժողովրդական լայն աջակցության շնորհիվ, այլ բարդ իրավական մեխանիզմների հաշվին (առաջին հերթին՝ ՀՀԿ-ից ժառանգություն ստացած Սահմանադրության միջոցով)․ այն է՝ ազգային փոքրամասնությունների համար սահմանված քվոտաների բաշխման և անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցությունների ձայների վերաբաշխման արդյունքում։

Լեգիտիմության նման խարխուլ կառուցվածքն արդեն իսկ կասկածի տակ է դրվում ընդդիմության կողմից, որն իշխանություններին մեղադրում է կոշտ վարչական ճնշումների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքին միջամտելու մեջ։

«Stratfor»-ի վերլուծաբաններն ընդգծում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած պատգամավորական մանդատների քանակը կրիտիկականորեն բավարար չի լինի առանցքային բարեփոխումների իրականացման համար։ Փաշինյանը զրկվում է միանձնյա երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հնարավորությունից, ինչի համար այժմ ստիպված կլինի փոխզիջումներ փնտրել անհաշտ ընդդիմախոսների հետ։ Մանդատների այս դեֆիցիտն ուղղակիորեն հարվածում է Երևանի միջազգային պարտավորություններին։

Այն պայմաններում, երբ Բաքուն վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրումը խստորեն կապում է Հայաստանի մայր օրենքի փոփոխության հետ, խորհրդարանի ներսում այդ բարեփոխումները երաշխավորելու Փաշինյանի անկարողությունը վտանգի տակ է դնում ողջ բանակցային գործընթացը Հարավային Կովկասում։ Վաշինգտոնյան վերլուծաբանները սրանում տեսնում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման կուրսի տապալման ուղղակի սպառնալիք։

Սրան զուգահեռ, ամերիկացի փորձագետները փաստում են պրոռուսական ընդդիմության դիրքերի կտրուկ ուժեղացումը, որը կարողացավ մոբիլիզացնել բողոքական ընտրազանգվածը։ Օրենսդիր մարմնի ներսում այս ուժերի ազդեցության աճը ոչ միայն կսրի քաղաքական մրցակցությունը, այլև գործադիր իշխանությունը չափազանց խոցելի կդարձնի արտաքին ներգործության նկատմամբ։

Stratfor-ում կանխատեսում են, որ Մոսկվան լրացուցիչ լծակներ կստանա Երևանի վրա ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ճնշումներ գործադրելու համար՝ օգտագործելով ընդդիմադիր խմբակցությունների հավակնությունները Հայաստանի արևմտամետ վեկտորը արգելակելու նպատակով։ Փաշինյանի համար, ով փորձում է հավասարակշռություն պահպանել ԵՄ-ի հետ կապերի խորացման և ավանդական տարածաշրջանային դաշինքներից ունեցած կրիտիկական կախվածության միջև, սկսվում է կոշտ ցուգցվանգի շրջան, երբ երկրի ներսում ընդունված ցանկացած որոշում արժանանալու է կատաղի դիմադրության։

Մտածե՛ք այդ մասին…»։