Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Տիգրանաշենը՝ Փաշինյանի նոր ծրագրի առաջին զոհը

20 Օգոստոսի 2026, 21:00

(Ո՞ր երկրում է գրվել Հայաստանի կառավարության ծրագիրը)

«Հայաստանի կառավարության ներկայացրած 2026-2031 թվականների ծրագիրն ակնհայտորեն ցույց է տալիս, թե ինչ հետևանքների է հանգեցնում ազգային անվտանգության ավանդական համակարգի հետևողական ապամոնտաժումը։ Փաստաթուղթն արձանագրում է ոչ միայն Երևանի ֆորմալ աշխարհաքաղաքական շրջադարձը Ռուսաստանից և ՀԱՊԿ ու ԵԱՏՄ ինստիտուտներից, այլև երկրի ռազմավարական դիրքերի փաստացի հանձնումը՝ խաղաղության ինստիտուցիոնալացման պատրվակով։

Ծրագրի արտաքին քաղաքական բլոկը, որը լեցուն է Արևմուտքի հետ ռազմավարական գործընկերության և Թուրքիայի հետ դիվանագիտական կարգավորման մասին հայտարարություններով, գործնականում թվում է որպես Ադրբեջանի պահանջներին Հայաստանի ամբողջական ադապտացման պլան։ Մոսկվայի հետ դաշինքից արագացող հեռացումը և անվտանգության երաշխիքների թուլացումը, ներառյալ 102-րդ ռազմաբազայի կարգավիճակը, լոկ դրդում են Բաքվին և Անկարային վերջնականապես վերացնելու հայկական պետությունից բխող ցանկացած պոտենցիալ սպառնալիք։ Այս պայմաններում առանցքային հարցն այն է, թե հենց ում շահերին է ծառայում նման փաստաթուղթը և ում մայրաքաղաքում են այն մտահղացել։

Այս տրամաբանության գլխավոր գործնական մարմնավորումն է դառնում հայկական իշխանությունների պատրաստակամությունն՝ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու այսպես կոչված անկլավները, որոնց շարքում հատուկ տեղ է զբաղեցնում Տիգրանաշենը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե «Քյարքին» (հայկական Տիգրանաշենը), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան չեն մտնում Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ, տեսական հիմք են ստեղծում պետության գոյատևման համար կենսական նշանակություն ունեցող տարածքների զիջման համար։

1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հղումներով հասարակությանը հանգստացնելու փորձերը և Արծվաշենի անկլավի պաշտոնական փոխանակումն անտեսում են հիմնական աշխարհագրական և ռազմական իրականությունը։ Արծվաշենը, որն ադրբեջանական տարածքով Հայաստանից անջատված է 15 կիլոմետրով, ներկայիս պայմաններում կդառնա միայն մեկուսացված ռազմական կղզյակ, որի մատակարարումն ու յուրացումը կապված են հսկայական ռիսկային ծախսերի հետ։

Գինը, որը Հայաստանը կվճարի Տիգրանաշենի և Ոսկեպարի հանձնման համար, ճակատագրական է դառնում նրա ինքնիշխանության համար։ Տիգրանաշենով է անցնում միջպետական կարևորագույն մայրուղին, որը կապում է երկրի կենտրոնական շրջանները Սյունիքի և Իրանի հետ։ Այս հանգույցի կորուստը Երևանին թողնում է միակ խոցելի երթուղին Վեդիով՝ Բաքվին փոխանցելով մայրաքաղաքի վրա ճնշում գործադրելու իդեալական ռազմահենադաշտ (պլացդարմ) և Սյունիքի մարզը կտրելու մշտական սպառնալիք։ Նմանատիպ իրավիճակ է ձևավորվում հյուսիսային ուղղությամբ. Տավուշում տարածքների զիջումն ադրբեջանական հրետանու ուղիղ նշանառության տակ է դնում դեպի Վրաստան տանող մայրուղին և Վրաստանից եկող գազամուղը, որն անցնում է Կարմիր Կամուրջ- Սևքար-Բերդ գծով։ Այս հանգույցների նկատմամբ վերահսկողության կորուստը Հայաստանի առանցքային տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները հանձնում է արտաքին վերահսկողությանը՝ ստեղծելով լիակատար լոգիստիկ և էներգետիկ բլոկադայի մշտական սպառնալիք։ Փաշինյանն օգնում է Իլհամ Ալիևին ստեղծել պայմաններ Հայաստանի շրջափակման համար՝ Լաչինի միջանցքի շրջափակման օրինակով։

Կառավարության նոր ծրագիրն առաջարկում է զսպման իրական լծակներն ու պաշտպանական բնագծերը փոխարինել իրավական ակտերի իլյուզիայով, դիվանագիտական անցակետերով և արտաքին խաղացողների կողմից անվտանգության աղոտ երաշխիքներով։ Զինված ուժերի գործառույթների կրճատումը միայն սահմանների ներսում աշխատելու մակարդակի և հրամանատարական բարձունքների հանձնման ժամանակ սահմանապահների վրա հույս դնելը զինաթափում են հայկական պետությունն ուժեղ հարևանի առջև։ Երկիրը ռազմավարական նշանակության հիմնական հաղորդակցություններից զրկելը՝ դիվերսիֆիկացիայի և խաղաղության մասին խոսույթին զուգահեռ, Հայաստանը վերածում է նեղ սահմաններում կենսունակ մի կազմավորման, որն ամբողջովին կախված է Բաքվի և Անկարայի բարի կամքից։

Վերոնշյալից ելնելով՝ առաջանում է օրինաչափ, լեգիտիմ հարց. որքանո՞վ է Երևանն ինքնուրույն եղել այն փաստաթուղթը կազմելիս, որտեղ առանցքային ռազմավարական բարձունքների հանձնումը ներկայացվում է որպես որպես խաղաղության գլխավոր ձեռքբերում։

Մտածե՛ք այս մասին…»։