Րաֆֆի. Ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսը

06 Մայիսի 2024, 23:45

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մայիսի 6-ին լրանում է գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծննդյան 189-ամյակը։

Ծնվել է Պարսկաստանում, բարեկեցիկ, ազնվական ընտանիքում։ Րաֆֆին սիրում էր ճանապարհորդել Պարսկաստանում, Ռուսաստանում և Արևմտյան Հայաստանում։ Որոշ ժամանակ աշխատել է Կովկասի հայկական դպրոցներում որպես ուսուցիչ։

Գրողի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1860 թվականից ։Րաֆֆին հայրենասեր էր, իր ստեղծագործություններում հայերին հորդորում էր Եվրոպայի օգնությամբ թուրքական տիրապետությունից ազատվելու հույս չունենալ, այլ ապավինել միայն սեփական ուժերի վրա: Րաֆֆին գտնում էր, որ ազգը և նրա մշակույթը կարող են պահպանվել միայն հայրենիքի հանդեպ նվիրված սիրով, մայրենի լեզվով և ժողովրդի պատմության իմացությամբ։

Հարկ է նշել, որ Րաֆֆին ապրում էր բուռն ու ստեղծագործական հարուստ կյանքով։ Բանաստեղծի գործերը հրապարակվել են տպագիր մամուլում և մեծ պահանջարկ են վայելել 19-րդ դարի հայ հասարակության շրջանում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։

Րաֆֆին բավական համեստ էր ապրում և նույնիսկ աղքատության մեջ մահացավ։ Նա թաղված է Թբիլիսիում՝ Խոջավանքում, որտեղ հանգչում են նաև հայտնի հայ գրողներ և հասարակական գործիչներ։