«Ամո՛թ». քաղաքացիները՝ կարմիր բերետավորներին Երևանում քաղաքացիները ամոթանք են տալիս կարմիր բերետավորներին, որոնք բիրտ ուժ են կիրառում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնողների նկատմամբ։ Տեսանյութ՝ սոցցանցերից 27 Մայիսի 2024, 11:05
27 Մայիսի 2024, 10:17 Այս պահին ավտոերթ է Վայոց Ձորի մարզում Քաղաքացիները ավտոերթ են իրականացնում Վայոց Ձորի մարզում։ Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքում և մարզերում մեկրնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։
27 Մայիսի 2024, 10:12 Քաղաքացիները փակել են Օրբելի-Բաղրամյան փողոցի թունելը Երևանի Օրբելի-Բաղրամյան փողոցի թունելը երկու կողմից արգելափակված է։ Փակված է նաև Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկը։
27 Մայիսի 2024, 09:57 Երևանում բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածների թիվը հասել է 137-ի. ՆԳՆ Երևանում այս պահի դրությամբ անհնազանդության ակցիաների 137 մասնակից է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
27 Մայիսի 2024, 09:51 Փակ է Երևան-Սևան ավտոճանապարհը Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը, ինչպես նաև Գյումրի տանող ճանապարհը։ Տեսանյութը՝ սոցիալական ցանցերից
27 Մայիսի 2024, 09:49 Ցուցարար տղաները ծաղիկներ են նվիրում աղջիկներին Խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող տղաները ծաղիկներ են նվիրում աղջիկներին։ Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքում և մարզերում մեկնարկել են ակցիաները։ Ոստիկանաները, բիրտ ու անհամաչափ…
27 Մայիսի 2024, 09:34 «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված». ակցիաներ Երևանի մետրոյում Երեւանի մետրոյում երիտասարդները ևս անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Տեսանյութը՝ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքից
27 Մայիսի 2024, 09:21 Բիրտ ուժ՝ Իգոր Խաչատուրովի նկատմամբ Կարմիր բերետավորները բիրտ ու անհամաչափ ուժ են կիրառում Իգոր Խաչատուրովի նկատմամբ ու փորձում նրան բերման ենթարկել։
27 Մայիսի 2024, 09:17 Այս պահին կա բերման ենթարկված 67 քաղաքացի 08:55-ի դրությամբ բերման է ենթարկվել 67 քաղաքացի։ Այս տեղեկությունը հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։ Հիշեցնենք, որ վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները Երևանում…
27 Մայիսի 2024, 09:09 Բագրատ Սրբազանը երթով այցելում է խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնողներին Բագրատ Սրբազանը երթով այցելում է Երևանի տարբեր փողոցներում խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիներին:
27 Մայիսի 2024, 09:03 Արմավիր-Մեծամոր ճանապարհը փակ է Քաղաքացիները փակել են Արմավիր-Մեծամոր ճանապարհը։ Իսկ Երևան-Աշտարակ ճանապարհը վաղ առավոտից շարունակում է փակ մնալ։ Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքում ու մարզերում մեկնարկել են…
27 Մայիսի 2024, 08:57 Փորձում են ճանապարհից հեռացնել պատգամավորի մեքենան Սև բերետավորները փորձում են ճանապարցից հեռացնել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի մեքենան, որով արգելափակված է Հանրապետություն փողոցը։
27 Մայիսի 2024, 08:54 Խցանված փողոցներ՝ մայրաքաղաքում Այս պահին պարալիզացված են Տերյան փողոցը,Դավիթ Անհաղթ փողոցը, Խանջյան-Վարդանանց խաչմերուկը և Ծարավ Աղբյուրի-Խանջյան խաչմերուկը։ Վաղ առավոտից խաղաղ անհնազանդության ակցիաներ են ոչ միայն Երևանում,…
27 Մայիսի 2024, 08:48 Պատգամավորներ Արման Ղազարյանը և Արմենուհի Կյուրեղյանը միացել են ակցիա անող քաղաքացիներին Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից փողոցները ևս փակ են։ Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ պատգամավորներ Արման Ղազարյանը և Արմենուհի Կյուրեղյանը։
27 Մայիսի 2024, 08:45 ԱԺ պատգամավորները Երևանում փակել են մի շարք փողոցներ ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանն իր մեքենայով փակել է Հանրապետություն փողոցը։ Աբովյան փողոցում անհնազանդության ակցիա է իրականացրել նաև պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Քաղաքացիներին են միացել…
27 Մայիսի 2024, 08:42 Փակ փողոցներ՝ մայրաքաղաքում Քաղաքացիները ծխերով և պարկերով արգելափակել են Սարալանջի փողոցը: Այս պահին փակ է նաև Խանջյան-Տիգրան Մեծ խաչմերուկը։ Տեսանյութը՝ Սարալանջի փողոցից
27 Մայիսի 2024, 08:36 Երևան-Սևան մայրուղին փակ է Փակ է Երևան-Սևան մայրուղին։ Հիշեցնենք, որ վաղ առավոտից ոչ միայն Երևանում, նաև մարզերում մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։
Փաշինյանը փորձում է օգուտ քաղել թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից, բայց պարտվելու վտանգի տակ է․ Բորիս Շմելյով 27 Հոկտեմբերի 2026, 21:30
Ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել աշխարհի չեմպիոն 27 Հոկտեմբերի 2026, 17:40
Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ․ Բայրամով 09 Սեպտեմբերի 2026, 14:10
Եվրահանձնաժողովը դեռ վաղ է համարում խոսել ՀՀ-ի հետ առանց վիզայի ռեժիմի ժամկետների մասին 07 Սեպտեմբերի 2026, 16:00
Մայր Աթոռը պատկան մարմիններին կոչ է արել վերականգնել զավթյшլ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը 07 Սեպտեմբերի 2026, 13:45