ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել, այս ամենին վերջ է տրվելու․ Սամվել Կարապետյան

25 Սեպտեմբերի 2026, 16:21

Քաղաքականություն

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել․ հերթական հիմարություններն են անում, որոնց վերջ է տրվելու։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից հրապարակված՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին զեկույցին։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է պատրաստվում պաշտպանել Մայր Աթոռը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն ընդգծել է․ «Ինչպես մինչև հիմա ենք պաշտպանել, ինչի կարիքը լինի, դա էլ անելու ենք»։

Հիմա եթերում