RAF. Արսեն Հարությունյանի տպավորիչ «քամբեքը»
19 Հուլիսի 2026, 10:50
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տարել RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայում։
ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում կայացած RAF 11 մրցաշարում Հարությունյանը մրցել է 19-ամյա ամերիկացի ըմբիշ Բեն Դավինոյի հետ ու հաղթել 6։5 հաշվով։ Գոտեմարտի ընթացքում Դավինոն հաղթելիս է եղել 5։0 հաշվով, սակայն 26-ամյա հայ ըմբիշը հասել է կամային հաղթանակի՝ վերջին միավորները վաստակելով վերջին վայրկյաններին։