ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացումը կարող է մեզ տանել դեպի Թուրքիա և Ադրբեջան․ Արմավիրի բնակիչ

29 Հունիսի 2026, 15:40

Կարծիք

Հայ-ռուսական հարաբերությունների շարունակվող լարվածությունն ու արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխությունները լուրջ անհանգստություն են առաջացրել Արմավիրի մարզում: Տեղի բնակիչների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ կանգնած են թե՛ տնտեսական անորոշության, թե՛ խորը հոգեբանական սթրեսի առաջ:

Հարցված արմավիրցիները սուր քննադատության են ենթարկում գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ բարեկամ երկրների հետ հարաբերությունների փչացումը երկիրը տանում է դեպի տնտեսական ու անվտանգային կոլապսի:

«Հայ հասարակ ժողովուրդը թող իր ալյուրի, ձեթի, կարագի ու առհասարակ մթերքի հետ կապված պարենային պահեստավորում անի, քանի որ երկիրը կարող է բախվել լուրջ մարտահրավերների։ Նիկոլ Փաշինյանը ոչ ճիշտ քաղաքականություն է վարում հարևանների հետ. ինքը բարեկամ երկրների հետ սրում է հարաբերությունները, թշնամի երկրների հետ գնում է խաղաղության»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Բնակիչները նաև մտահոգություն են հայտնում էներգետիկ անվտանգության մասով՝ ընդգծելով, որ ՌԴ-ի հետ կապերի խզման դեպքում այլընտրանքային տարբերակները կարող են աղետալի լինել:

«Գազն իրենցն է, ինչ ուզեն՝ կանեն։ Ի՞նչ պիտի անես: Կա՛մ պետք է ուրիշ տեղից էժան գնով գազ ստանաս, կա՛մ պետք է բարձր գներով ընդունել։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը հնարավոր է մեզ նույնիսկ տանի դեպի Թուրքիա և Ադրբեջան։ Նույնիսկ հույս ունեն, որ եթե հանկարծ բան եղավ՝ Բաքվից կստանան գազ: Ի՞նչ հիմքով են այդպես կարծում, չգիտեմ»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում