ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված 70 հազար շիշ ջրի և գազավորված ըմպելիքի վաճառքը
04 Օգոստոսի 2026, 15:47
Ռուսաստանում խախտումների պատճառով կասեցվել է Հայաստանից ներմուծված 70 հազար շիշ ջրի և գազավորված ըմպելիքի վաճառքը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը։
Խոսքը վերաբերում է «Բջնի» հանքային բուժիչ սեղանի ջրին, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրին և DARBAS ապրանքանիշի «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքին։
Նշվում է նաև, որ այդ ապրանքները հասանելի չեն ինչպես սովորական խանութներում, այնպես էլ առցանց վաճառքի հարթակներում։