Ռեժիսոր Ջեմմա Ավետիսյանն առաջադրվել է «Ոսկե դիմակ» մրցանակի

Հայտնի են 2023-2024թթ. մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե դիմակ» հեղինակավոր թատերական մրցանակի հավակնորդների անունները: Նրանց թվում է նաև Կրասնոյարսկի երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր Ջեմմա Ավետիսյանը:
Նա մրցանակի է հավակնում երկու անվանակարգում՝ «Լավագույն ներկայացում. Օպերետ/Մյուզիքլ» և «Լավագույն ռեժիսորական աշխատանք․ Օպերետ/Մյուզիքլ» «Ութ կին» երաժշտական-դրամատիկական ներկայացման համար:
«Ոսկե դիմակ» մրցանակը ստեղծվել է 1993 թվականին Ռուսաստանի Դաշնության թատերական գործիչների միության կողմից՝ որպես մասնագիտական մրցանակ՝ թատերական արվեստի տեսակներում լավագույն աշխատանքների համար (դրամա, օպերա, բալետ, ժամանակակից պար, օպերետ/մյուզիքլ, տիկնիկային թատրոն):