Ռեփեր Փի Դիդիին կարող են մեղադրանք առաջադրել Թուփաք Շաքուրի սպանության գործով

20 Օգոստոսի 2026, 12:00

Մշակույթ

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Շոն Քոմբսին (Փի Դիդի) կարող են քրեական մեղադրանքներ առաջադրվել ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության հետ կապված, եթե դատարանը մեղավոր ճանաչի Դուեյն «Քիֆի Դի» Դևիսին։ Այս մասին հայտնել է The Telegraph-ը։

Պարբերականի տվյալներով՝ Դևիսը պնդել է, որ Թուփաքի սպանությունը պատվիրվել է Քոմբսի կողմից։ Այս հայտարարություններն արվել են 2008 թվականին ոստիկանության կողմից գաղտնի ձայնագրված զրույցի ընթացքում, որն այժմ օգտագործվում է որպես ապացույց դատարանում։

Շրջանային դատախազին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Դևիսի նկատմամբ մեղադրական դատավճիռը կարող է ճանապարհ բացել Քոմբսի դեմ հետագա իրավական գործողությունների համար։ Ինքը՝ Դևիսը, նույնպես խոսել է ռեփերի սպանությանն իր մասնակցության մասին։

Անցյալ տարվա հոկտեմբերի սկզբին Նյու Յորքի դատարանը ռեփերին դատապարտել էր չորս տարի երկու ամիս ազատազրկման։ Երդվյալ ատենակալները նրան մեղավոր էին ճանաչել մարդկանց մարմնավաճառության մեջ ներգրավելու նպատակով տեղափոխելու երկու դրվագով։ Միաժամանակ նրանք արդարացրել էին նրան ռեկետի և սեռական շահագործման նպատակով մարդկանց բռնի տեղափոխման երկու դրվագի մեղադրանքներով։