ՌՀՄ երիտասարդական կենտրոնում նախապատրաստվում են Տրնդեզին

13 Փետրվարի 2025, 14:54

Մշակույթ

Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային բաժանմունքն այսօր՝ փետրվարի 13-ին, նշում է Տյառնընդառաջը կամ Տրնդեզը: ՌՀՄ երիտասարդական կենտրոնում նախապատրաստվում են տոնին։

Ղափամա պատրաստելուց բացի, ծրագրում ներառված են նաև ավանդական ծիսական միջոցառումներ, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների մոտիվներով թատերական ներկայացում «Վարպետ բզեզը» թատրոնից, հայկական ազգագրական պարերի վարպետության դաս, հայկական ավանդական գաթայի և հալվայի պատրաստման վարպետության դաս, երգեր և ժողովրդականխաղեր:

Ղափաման հայկական ավանդական ուտեստ է: Այն պատրաստվում է դդմի մեջ և լցոնվում է չրերով, մեղրով, ընկույզով, համեմունքներով և բրնձով: Առավել հաճախ պատրաստվում է Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ։