Ռուբեն Դիշդիշյանի ընկերությունը ձեռք է բերել «Սաննիկովի երկիրը» վեպի էկրանավորման իրավունքը

16 Մարտի 2025, 20:23

Մշակույթ

Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» պրոդյուսերական ընկերությունը կզբաղվի Վլադիմիր Օբրուչևի «Սաննիկովի երկիրը» վեպի էկրանավորմամբ։ Այս մասին գրում է kinometro․ru-ն։

Ակնկալվում է, որ 1924 թվականին գրված գրքի էկրանավորված տարբերակը կպահպանի վեպի ոգին և սյուժետային հիմքը։ Նախագծի պրոդյուսերներն են Ռուբեն Դիշդիշյանը, Յուլիա Իվանովան և Դենիս Ֆրոլովը, իսկ սցենարի հեղինակն ու կրեատիվ պրոդյուսերը՝ Ալեքսեյ Պլատովը։

Ֆիլմը կպատմի մի խումբ հետազոտողների ճանապարհորդության մասին դեպի խորհրդավոր երկիր, որը յուրահատուկ կլիմայի շնորհիվ վերածվել է սառցե դարաշրջանի այգու: Ճանապարհին նրանք կհանդիպեն ժամանակի զարմանալի բուսական և կենդանական աշխարհին՝ բրդյա ռնգեղջյուրներ, մամոնտներ, քարանձավային արջեր, թրատամ վագրեր և շատ այլ վտանգավոր նախապատմական կենդանիներ: