Ռուս գործարարը Ժանսեմի նկար է նվիրել Մոսկվայի հայկական եկեղեցուն

23 Հունիսի 2023, 12:36

Հայեր | Մշակույթ

Բարերար և ձեռներեց Սերգեյ Ասլանյանը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ հանդիպման ժամանակ նրան է հանձնել Ժանսեմի «Պարողներ» արժեքավոր կտավը։

Սա մեծ նկարչի երկրորդ աշխատանքն էր Տապան թանգարանի հավաքածուում։
Ժանսեմի առաջին նկարը՝ «Կինը երեխայի հետ», բարերար Արթուր Արզումանյանը նվիրել է թանգարանին 2019 թվականին։

Սերգեյ Ասլանյանն ասել է՝ նկարը գնել է Փարիզից, և երկար տարիներ այն կախված է եղել իր տանը։

«Ինձ համար շատ կարևոր է Եկեղեցու գործունեությունն ու առաքելությունը՝ ուղղված հայկական մշակույթի տարածմանը։ Ուստի ես ցանկացա իմ փոքրիկ ներդրումն ունենալ այս գործում»,- նշել է Ասլանյանը։