Ռուս-հայկական հարաբերությունների խզումը ավելի ծանր հարված կհասցնի Հայաստանի տնտեսությանը․ Դանիլա Գուրեև

Քաղաքագետ և տնտեսագետ Դանիլա Գուրեևն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուս-հայկական հարաբերությունների լարվածությունը և գնահատել, թե կողմերից որն ավելի շատ կտուժի Ռուսաստանի հնարավոր սահմանափակումների դեպքում։

«Ռուսաստանի Դաշնությունը ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող են լինել, եթե Երևանը վերջնականապես որոշի հեռանալ Ռուսաստանից։ Սա վերաբերում է ֆինանսական ոլորտին, ներդրումներին, առևտրին և տնտեսական համագործակցությանը։ Մենք արդեն տեսնում ենք, որ այն միջոցները, որոնք խոստանում է ԵՄ-ն Հայաստանին, մեղմ ասած, երկար չեն բավականացնի։

Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները կառուցվել են տասնամյակներ, իսկ շատ դեպքերում՝ հարյուրամյակներ։ Դրանք բաժանել, անշուշտ, հնարավոր է, սակայն դա հսկայական տնտեսական ծախսեր կբերի նախ և առաջ Հայաստանի համար։ Ռուսաստանի համար դա նույնպես կապված կլինի որոշակի կորուստների հետ, սակայն պետք է անկեղծորեն խոստովանել, որ ռուս-հայկական հարաբերությունների խզումը, այնուամենայնիվ, զգալիորեն ավելի ուժեղ կհարվածի հայկական տնտեսությանը, քան ռուսական տնտեսությանը»,- նշել է փորձագետը։