Ռուսաստանի հայերի միությունում նշել են Տրնդեզը
15 Փետրվարի 2025, 17:52
Ռուսաստանի հայերի միությունում նշվել է Տյառնընդառաջը կամ Տրնդեզը:
Ամեն տարի փետրվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջը։ Այն խորհրդանշում է 40 օրական Մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։
Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է տոնի սկիզբը։
Տրնդեզը նշում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի որոշ քաղաքներում,որտեղ կան հայկական համայնքներ: