Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի դրսևորած թշնամանքը մոտենում է ինքնասպանության. Ալեքսանդր Սեմչենկո

Ուկրաինացի քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ օգտագործելով «ներխուժում» տերմինը՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին, ինչպես նաև ասել է, որ Երևանը պաշտպանում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը:

Փորձագետի կարծիքով՝ հայկական ղեկավարությունն այժմ թշնամանք է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ։

«Այս հայտարարության մեջ զարմանալի ոչինչ չկա։ Հայաստանի ղեկավարության կողմից մինչ այդ էլ թշնամական հայտարարություններ են հնչել Ռուսաստանի նկատմամբ և թշնամական քայլեր են ձեռնարկվել։ Օրինակ՝ աղաղակող արարք էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ այցը Բուչա, որից հետո նա հայտարարություն արեց, թե Ռուսաստանը մասնակից է այդ հանցագործություններին։ Հայկական ղեկավարությունն այժմ թշնամանք է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ։ Եվ այդ թշնամանքը մոտենում է ինքնասպանության։ Ռուսաստանը միակ դաշնակիցն է, որի վրա կարելի է հենվել, որը կարող է երաշխավորել հայկական պետության գոյությունը», — նշել է Սեմչենկոն։

Քաղաքագետի խոսքով՝ առանց Ռուսաստանի Հայաստանը որպես պետություն պահել հնարավոր չի լինի:

«Ես բացարձակապես կարիք չեմ տեսնում, որ Հայաստանի ղեկավարությունը վերահսկի Ուկրաինայի թեման։ Միակ պատճառը Ռուսաստանին էլ ավելի հեռացնելն է, Ռուսաստանից երես թեքելը։ Բայց առանց Ռուսաստանի, Մոսկվայից Բաքվի կամ Անկարայի հասցեին հնչած սպառնալիքի դեպքում էլ անհնար կլինի Հայաստանը պահպանել որպես պետություն», — եզրափակել է Սեմչենկոն։