Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառմանը Պուտինը պետական մրցանակ է հանձնել Ալեքսանդր Չուբարյանին
13 Հունիսի 2025, 16:22

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գեորգիևյան սրահում պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության գիտության և տեխնիկայի բնագավառներում պետական մրցանակների դափնեկիրներին։
2024 թ. հումանիտար գործունեության մեջ ակնառու նվաճումների համար ՌԴ պետական մրցանակ է շնորհվել ՌԴ կրթության և գիտության նախարարությանը կից Հանրային խորհրդի նախագահ, ՌԴ ԳԱ համընդհանուր պատմության ինստիտուտի գիտական ղեկավար Ալեքսանդր Օհանի Չուբարյանին:
Հիշեցնենք, որ 2021 թվականին ականավոր գիտնականն արժանացել է պետական բարձր պարգևի՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի։
Ալեքսանդր Չուբարյանը միջազգային հարաբերությունների պատմության և 20-րդ դարի ռուս-եվրոպական հարաբերությունների մասնագետ է, ավելի քան 350 գիտական աշխատությունների հեղինակ, ռուսական պատմագրության մեջ եվրոպական գաղափարների ուսումնասիրման ուղղության հիմնադիրներից մեկը։