Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ
17 Ապրիլի 2026, 19:00
Դատավոր Վահե Դոլմազյանը ավելի քան 5 ժամ քննելուց հետո որոշում կայացրեց ևս 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը որոշակի սահմանափակումներով:
Միևնույն ժամանակ, նա թույլ չտվեց նաև, որ Կարապետյանը տնային կալանքի պայմաններում գնա Լոռու մարզի Լեռնհովիտ համայնք այցելելու իր հոր շիրիմին:
Դատարանը նաև մի շարք անձանց շրջանակ ներկայացրեց, որոնց հետ արգելվում է, որ Սամվել Կարապետյանը շփում ունենա:
Դատարանը, կալանքի տակ թողնելով հանդերձ, վերացրեց Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված հրապարակային խոսքի արգելքը` թույլ տալով, որ նա հարցազույցներ տա: