Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ

30 Ապրիլի 2026, 17:18

Քաղաքականություն

Փաստաբան Արամ Վարդևանյանն, այսօր կայացած դատական նիստում, պահանջել է Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ, այդ թվում, չբացառելով, որ կիրառվի այն՝ 24 ժամով։ Դատարանն ավելի վաղ մերժել էր Սամվել Կարապետյանին՝ հոր գերեզման այցելելու թույլտվության վերաբերյալ միջնորդությունը՝ պնդելով, թե նման իրավական հիմք չկա, սահմանափավկած է իրավական հիմքերով, միաժամանակ, կասկածի տակ չդնելով դրա բարոյական կողմը։

Այս որոշումից հետո պաշտպանը հիշեցրել է հենց դատավոր Վահե Դոլմազյանի կողմից մեկ այլ գործով բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու, ապա՝ կրկին կիրառելու վերաբերյալ որոշումը։

Հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանը պահանջել է մերժել միջնորդությունը՝ որպես օրինակ մատնանշելով Պրոբացիայի ծառայության մասին օրենքը։

Այդուհանդերձ, դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, թե այն չի բխում օրենսդրական կարգավորումներից։