Սանկտ Պետերբուրգի թատերական փառատոնի շրջանակներում Երևանի կամերային թատրոնը կներկայացնի «Համլետ»-ը

23 Մայիսի 2023, 21:50

Մշակույթ

Մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում XXIV միջազգային թատերական փառատոնի շրջանակներում կանցկացվի Երեւանի կամերային թատրոնի միակ «Համլետ» ներկայացումը։ Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի կայքը։

Ներկայացումը Հայաստանի ազգային թատերական «Արտավազդ» մրցանակի դափնեկիր է «Լավագույն ներկայացում» և «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգերում։

Այն Երեւանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի մասնակից է, ինչպես նաև «Ֆաջր» 41-րդ միջազգային թատերական փառատոնի (Թեհրան, Իրան) մասնակից։