Սանկտ Պետերբուրգի «Վերնատուն» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան բարեգործական երեկո

16 Հունվարի 2024, 08:55

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա հայկական եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան բարեգործական երեկո։ Այս մասին հայտնում է «Մոսկվայի հայկական եկեղեցի» տելեգրամյան ալիքը։

Միջոցառումը բաղկացած է եղել երկու մասից՝ համերգ և նկարների ցուցահանդես-աճուրդ։

Միջոցառմանը հնչել են համաշխարհային դասականների գլուխգործոցներ։