2026 թ-ի հունվարի 1-ին կկայանա Սարիկ Անդրեասյանի «Պրոստոկվաշինո» ֆիլմի պրեմիերան
30 Նոյեմբերի 2024, 10:30
Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պրոստոկվաշինո» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2026 թվականի հունվարի 1-ին։ Այս մասին հայտնում է Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիան։
Ֆիլմի պրոդյուսերներն են Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը, Բորիս Խանչալյանը, Թինա Կանդելակին, Արկադի Վոդախովը, Մարինա Ռազումովան և այլք։
Ֆիլմի հիմքում Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն» հեքիաթն է։ Նախագծի գաղափարը հետևյալն է. իրական դերասանները կադրում կշփվեն անիմացիոն կերպարների հետ:
Ֆիլմի գործողությունները տեղի կունենան խորհրդային տարիներին։ Փոստատար Պեչկինի դերը կկատարի Իվան Օխլոբիստինին, իսկ քեռի Ֆյոդորին կմարմնավորի Ռոման Պանկովը։ Մատրոսկին կատվին հնչյունավորել է Անտոն Տաբակովը, իսկ Շարիկին՝ Պավել Դերևյանկոն։ Մյուս դերասանների անունները դեռ գաղտնի են պահվում։