Սարիկ Անդրեասյանն իր նոր ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքներից տեսանյութ է հրապարակել

19 Մայիսի 2025, 00:20

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը համացանցում հրապարակել է Ա. Ս. Պուշկինի «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ֆիլմի նկարահանումների նախապատրաստական աշխատանքների մասին տեսանյութ։

«Արդեն երկու ամիս է՝ դեկորացիա ենք կառուցում «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ֆիլմի համար։ Սա Գվիդոնի հրապարակն է։ Կառուցել ենք բացարձակապես զրոյից։ Ափսոս, որ մի քանի նկարահանումից հետո այն պետք է քանդել։ Միշտ սրտիցս արյուն է կաթում»,- գրել է պրոդյուսերը։