Սարիկ Անդրեասյանը Չերկիզովյան շուկայի մասին սերիալ կնկարահանի

19 Մայիսի 2025, 12:38

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Չերկիզովյան շուկայի մասին 10 սերիայից բաղկացած ֆիլմ կնկարահանի։

Այն կպատմի մաթեմատիկայի ուսուցչի մասին, ով 1990-ականներին հայտնվել է Արևելյան Եվրոպայի ամենամեծ շուկայում։ Սցենարիստը գրող Դանիիլ Ազարովն է, իսկ պրոդյուսերը՝ Ալեքսեյ Գրավիցկին, ով վերջին տարիներին աշխատել է Անդրեասյանի հետ։