Սենիկ Դավթյանը՝ համառուսաստանյան օլիմպիադայի մրցանակակիր

06 Մարտի 2025, 13:00

Կրթություն

Լիպեցկի դպրոցական Սենիկ Դավթյանը դարձել է Տեխնոլոգիական ազգային օլիմպիադայի հաղթող՝ «Բջջային հավելվածների մշակում» անվանակարգում։

Թիմի երկու այլ անդամների հետ Սենիկը մշակել է բջջային հավելված՝ պայմանական ընկերության մուտքի վերահսկման համակարգի համար։ Տեխնոլոգիական ազգային օլիմպիադայի արդյունքներով Սենիկ Դավթյանն իր թիմի հետ զբաղեցրել է առաջին տեղը։

Եզրափակչին մասնակցել է 44 դպրոցական Ռուսաստանի տարբեր շրջաններից, որոնք հաջողությամբ հաղթահարել են նախորդ երկու փուլերը։