Սերգեյ Չլիյանցի, Էդուարդ Իլոյանի և Բորիս Հակոբովի ֆիլմերն ընդգրկվել են «Ոսկե արծիվ» մրցանակի ցանկում

20 Հոկտեմբերի 2026, 23:55

Մշակույթ

Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան հրապարակել է «Ոսկե արծիվ» ազգային կինոմրցանակի հավակնորդների երկար ցուցակը։ Ցանկում ընդգրկվել են Սերգեյ Չլիյանցի, Էդուարդ Իլոյանի, Բորիս Հակոբովի և Իվան Բատուրինի մասնակցությամբ ստեղծված կինոնախագծերը։

«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված է 35 ֆիլմ, այդ թվում՝ Սերգեյ Չլիյանցի «Քամին» կինոնկարը։ Այն ընդգրկվել է նաև լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակի հավակնորդների թվում։

Առցանց հարթակների լավագույն նախագծերի անվանակարգում նշվել են պրոդյուսեր Էդուարդ Իլոյանի «Երջանիկների ժամանակը» և ռեժիսոր Բորիս Հակոբովի նկարահանած «Կանխիկացնողը» ֆիլմերը։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթանակի հավակնորդների թվում է նաև Իվան Բատուրինի «Փարաջանով․ կինոն՝ առանց ժապավենի» նախագիծը։

«Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության 25-րդ՝ հոբելյանական արարողությունը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 29-ին՝ «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի առաջին տաղավարում։

Հիմա եթերում