Սերժ Թանկյանի մասնակցությամբ համագործակցությունը ֆուրոր է առաջացրել համացանցում
17 Սեպտեմբերի 2026, 19:00
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, երգերի հեղինակ, վոկալիստ, ստեղնահար, «System of a Down» կիթառահար Սերժ Թանկյանը և «Slipknot» խմբի անդամ Քորի Թեյլորը միացել են ամերիկյան «Falling In Reverse» խմբին՝ «Joseph» նոր երգի շրջանակում։
Խումբը թողարկել է սինգլի պաշտոնական տեսահոլովակը, որի ռեժիսորը Ջենսեն Նոենն է։ Տեսահոլովակում կարելի է տեսնել Թանկյանին, Թեյլորին և «Falling In Reverse» խմբի երգիչ Ռոնի Ռադկեին։
Մեկ օրվա ընթացքում տեսահոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան 4,8 միլիոն դիտում, իսկ TikTok-ում ակնթարթորեն դարձել է վիրուսային։