Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» երգը դարձել է ԱԱ-2026-ի հիթերից մեկը

20 Հուլիսի 2026, 15:20

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության գլխավոր երաժշտական հիթերից մեկը դարձել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հայտնի «Emmenez-moi» ստեղծագործությունը։

ԱԱ-2026-ն ավարտվել է նախօրեին։ Մրցաշարը վերածվել է եզակի տոնի՝ միավորելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում և պարգևելով անմոռանալի հույզեր։ Իսպանիայի հավաքականը երկրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ 1։0 հաշվով հաղթելով Արգենտինային, իսկ եզրափակչի ընդմիջմանը կայացած պատմական երաժշտական շոուի ընթացքում ելույթ են ունեցել Մադոննան, Շակիրան, Ջասթին Բիբերը և BTS խումբը։

Իսկ Ազնավուրի երգը ԱԱ-ի ընթացքում հնչել է ֆրանսիացի երկրպագուների շնորհիվ։ Հազարավոր երկրպագուներ տրիբունաներում կատարել են «Emmenez-moi»-ն՝ այդ ստեղծագործությունը դարձնելով Ֆրանսիայի հավաքականի ոչ պաշտոնական օրհներգն այս առաջնությունում։