Պատանի շախմատիստ Դավիթ Պողոսյանը ՌԴ-ում բացարձակ չեմպիոն է դարձել

09 Հունիսի 2025, 10:00

Սպորտ

Հայ պատանի շախմատիստ Դավիթ Պողոսյանը Հայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղերի չեմպիոն է դարձել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության մամուլի ծառայությունը։ Արագ շախմատում նա գրավել է 1-ին տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր և դարձել առաջինը պատանիների ընդհանուր հաշվարկում:
Հայաստանյան թիմում ընդգրկված Տատյանա Կուդրյաշովան աղջիկների շրջանում բրոնզե մեդալի է արժանացել, իսկ բլից շախմատում (մինչև 12 տարեկան)՝ արծաթե: «Երկխոսություններ ռուսերեն» ինտելեկտուալ խաղում Տատյանան երկրորդ տեղն է զբաղեցրել:

Թիմային հաշվարկում Հայաստանն արծաթ է նվաճել՝ ոսկին զիջելով Լենինգրադի մարզի տանտերերին։

Հայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղերին մասնակցել են ընդհանուր 33 մարզիկներ Կիպրոսից, Եգիպտոսից, Մոլդովայից, Թունիսից, Շվեդիայից, Հարավային Կորեայից, Մոնղոլիայից, Չինաստանից, Ռուսաստանից և այլն:

Армянская команда блестяще выступила на IX Всемирных играх юных соотечественников, которые проходят в Выборге - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2025

Հիմա եթերում