«Շնորհակալություն, Հայաստան»․ Արտեմ Օհանովը՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ

09 Սեպտեմբերի 2026, 16:40

Կրթություն

Աշխարհահռչակ գիտնական, քիմիկոս-բյուրեղագետ Արտեմ Օհանովն Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ ընտրվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Գիտնականը նշել է, որ սա ոչ միայն իր գիտական ձեռքբերումների ճանաչումն է, այլև վստահության նշան մի երկրի կողմից, որի հետ կապված է իր ընտանիքի պատմությունը։

Օհանովի խոսքով՝ իր համար հատկապես կարևոր է այն զգացումը, որ պատմական հայրենիքում իր աշխատանքը գնահատվել և արձագանք է գտել։ Նա շնորհակալություն է հայտնել ակադեմիային և գործընկերներին՝ իրեն ցուցաբերած պատվի համար, և նշել, որ շարունակում է իր գիտական գործունեությունը։

«Շնորհակալություն, Հայաստան», — գրել է գիտնականը։

Հիմա եթերում