«Սիեթլ Սաունդերս» ֆուտբոլային ակումբը պարգևատրել է դիրիժոր Տիգրան Առաքելյանին
05 Հուլիսի 2025, 20:20

Հունիսի 28-ին «Օսթինի» դեմ տնային խաղի ժամանակ ամերիկյան MLS «Սիեթլ Սաունդերս» ֆուտբոլային ակումբը դիրիժոր Տիգրան Առաքելյանին շնորհել է Community Assist Award մրցանակ՝ կրթության և հասարակական ակտիվ գործունեության մեջ ունեցած ավանդի համար։ Ամերիկահայ երաժիշտը ճանաչվել է խաղի հերոս և առանձին հիշատակում է ստացել մարզադաշտում և ակումբի սոցիալական ցանցերում։
Տիգրանը ծնվել է Երևանում, սովորել է հետխորհրդային երաժշտական դպրոցում, որտեղ վաղ տարիքից զբաղվել է ֆլեյտայով և դասական երաժշտությամբ։ 11 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ 2016 թվականին նա Վաշինգտոնի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Armenian Orchestral Music» թեմայով՝ հայ կոմպոզիտորների՝ Սփյուռքն ու Հայրենիքը միավորող ստեղծագործությունների պատմության և դասակարգման մասին։