Ծաղկազարդը՝ Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում․ լուսանկարներ
25 Մարտի 2024, 17:32
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/03/25123903/photo_2024-03-24_23-48-26-3-2.jpg)
Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում նշվել է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Պատարագի ավարտին եկեղեցու բակում առաջնորդ Տեր Ներսես քահանա Խանանյանը կատարել է մանուկների օրհնության կարգ։ Եկեղեցում նաև օրհնել են ուռենու ոստեր և բաժանել ներկաներին։
Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերել են միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/03/25123756/photo_2024-03-24_23-48-26-768x1024.jpg)
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/03/25123755/photo_2024-03-24_23-48-26-2-768x1024.jpg)