Սիմֆերոպոլում տեղի կունենա Տաթևիկ Ազարյանի ժողովածուի շնորհանդեսը

28 Նոյեմբերի 2023, 23:20

Կրթություն

Նոյեմբերի 30-ին Սիմֆերոպոլում տեղի կունենա բանաստեղծուհի Տաթևիկ Ազարյանի բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Այս մասին գրում է «Ղրիմի հայկական հասարակություն» տելեգրամյան ալիքը։

«Ես ձեզ կպատմեմ գրքի, Հայաստան կատարած ճանապարհորդության, ժողովածուի երևանյան շնորհանդեսի մասին և կկարդամ բոլորի սիրելի բանաստեղծությունները։ Մեր հանդիպումը հագեցած է լինելու ստեղծագործությամբ, բարությամբ և առանձնահատուկ ջերմության մթնոլորտով»,- ասել է Ազարյանը։