Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

29 Սեպտեմբերի 2026, 09:00

Հասարակություն

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 29-ին և 30-ին, հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։